ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ի դեմ Հայաստանում կիրառում են բոլոր հնարավոր մեխանիզմները և մեթոդները, որպեսզի արհեստական ու կեղծ գործեր հարուցեն․
«Կուսակցության մարզային գրասենյակների վրա հարձակումներ են կազմակերպվում։ Մասշտաբային ապօրինի գործողություններ են իրականացվել, կատարվել են նաև խուզարկություններ ու ձերբակալություններ»,- ասել է նա։
Մինասյանը նաև նշել է.
«Թշնամանք սերմանելուն զուգահեռ, ամբողջ համակարգը լծված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վարկաբեկելուն»։














