ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի կողմից Ֆրանսիայից Ceasar համակարգերի գնումն ու հայ-ֆրանսիական ռազմական փոխգործակցությունը․
«Փարիզը սադրում է զինված դիմակայության հերթական արար Հարավային Կովկասում։ Տարբեր կերպ է դա անում, և սա ևս մեկ քայլ է։ Ֆրանսիայի ղեկավարությունը առաջնորդվում է ոչ թե Հայաստանի շահերով, այլ ձգտում է օգտագործել եղած հակասությունները՝ որպես իր սեփական շահերը կյանքի կոչելու գործիք։ Այս դեպքում Ֆրանսիան նաև ՆԱՏՕ-ի իդեոլոգիայի տարածողն է», – նշել է Զախարովան։