

Ամերիկյան Northrop Grumman ռազմարդյունաբերական ընկերությունը մտադիր է միջին տրամաչափի զինամթերքի արտադրություն սկսել Ուկրաինայում։ Այս մասին հաղորդել է Breaking Defense հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչ Դեյվ Բարթելին։
«Northrop-ի համատեղ արտադրության շուրջ համաձայնագիրը հրապարակայնորեն հաստատված առաջին գործարքն է ԱՄՆ-ի խոշոր պաշտպանական կապալառուի և Ուկրաինայի կառավարության միջև՝ Ուկրաինայի տարածքում արտադրական նախագիծ իրականացնելու համար», – ասվում է հրապարակման մեջ:
Բարթելը Փարիզում կայացած Eurosatory 2024 միջազգային ցուցահանդեսում հայտնել է, որ ապագայում պլանավորվում է նախագծի ընդլայնում՝ տանկային և հրետանային 155 մմ տրամաչափի զինամթերքի արտադրության հաշվին, ինչպես նաև այլ արկերի արտադրություն։ Northrop-ի ներկայացուցիչը ծրագրի մանրամասները չի հայտնել:
Ռազմաքաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալ Սթենլի Բրաունն իր հերթին նշել է, որ Պետքարտուղարության նոր ծրագիրը, որը նախատեսում է 2 միլիարդ դոլարի ներդրում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական բազայում, կարող է դուռ բացել ամերիկա-ուկրաինական հետագա համատեղ արտադրության համար:
Northrop Grumman-ի կենտրոնակայանը գտնվում է Վիրջինիայի նահանգում: Ընկերությունն աշխարհում երրորդն է պաշտպանական եկամուտով, որը տարեկան կազմում է շուրջ 32,5 միլիարդ դոլար:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…