Լրահոս 24/7
21.06.2024

Գերմանիայում անդրադարձ է եղել ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդրին

Գերմանիայում անդրադարձ է եղել ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդրին

Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի հետ, որը նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի՝ գերմանական կողմից համանախագահն է:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապեսՄԿՈւ ոլորտում GIZ-ի հետ համատեղ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի ընդունումը և ներկայում ենթաօրենսդրական ակտերի մշակման, ինչպես նաև դուալ կրթության ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ սերտ փոխգործակցությունը, այդ թվում՝ մասնավոր ոլորտի ներգրավման միջոցով:

Անդրադարձ է եղել «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այս համատեքստում գերմանական ընկերությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև հետագա հնարավոր աջակցությանը:

Հետազոտական ծրագրերի զարգացման ուղղությամբ գերմանական կողմը կարևորել է շինարարության ոլորտում հնարավոր համագործակցությունը:

Գերմանական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է ՀՀ կառավարությունն արձագանքում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների կարգավորմանը, և ինչ խնդիրներ կան այդ առումով:

Նախարարը ներկայացրել է Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը, այդ թվում՝ բռնի տեղահանվածների կրթության, բնակարանային և այլ իրավունքների իրացմանն ուղղված միջոցառումները՝ նշելով այս ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբման անհրաժեշտությունը:

Լրահոս
Եթե Իրանը չհամաձայնի, ռմբակոծությունները կվերսկսվեն ավելի մեծ ուժգնությամբ. Թրամփ
16:55
Եթե Իրանը չհամաձայնի, ռմբակոծությունները կվերսկսվեն ավելի մեծ ուժգնությամբ. Թրամփ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
16:44
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
Քոչարյանի շորերը փոխել եք և բլոգեր դարձրել. Ալեն Սիմոնյան
16:32
Քոչարյանի շորերը փոխել եք և բլոգեր դարձրել. Ալեն Սիմոնյան
«Որդիների կանչ» ՀԿ-ն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ
16:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ
Կարող է լինել աշխատանքից ազատում, ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկում. ԿԳՄՍ նախարար
15:46
Կարող է լինել աշխատանքից ազատում, ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկում. ԿԳՄՍ նախարար
Ռուսաստանի հետ մեր ամուր կապերը դեռ պահում ենք. Արարատ Միրզոյան
15:15
Ռուսաստանի հետ մեր ամուր կապերը դեռ պահում ենք. Արարատ Միրզոյան
Հավանաբար, Սահմանադրության հետ կապված հանրաքվե կունենանք. Արարատ Միրզոյան
14:49
Հավանաբար, Սահմանադրության հետ կապված հանրաքվե կունենանք. Արարատ Միրզոյան
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ. ԱԽ քարտուղար
14:14
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ. ԱԽ քարտուղար
Սպիտակ տունը և Թեհրանը մոտ են պատերազմն ավարտելու շրջանակային համաձայնագրին. Axios
13:59
Սպիտակ տունը և Թեհրանը մոտ են պատերազմն ավարտելու շրջանակային համաձայնագրին. Axios
Սփյուռքահայերի կարծիքները գուցե չհամընկնեն ՀՀ քաղաքացիների շահերի հետ․ Միրզոյան
13:43
Սփյուռքահայերի կարծիքները գուցե չհամընկնեն ՀՀ քաղաքացիների շահերի հետ․ Միրզոյան
Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան
13:32
Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան
Քոչարյանը, Սերժը և Սամվելը անեծք են հայ ժողովրդի վրա. Ալեն Սիմոնյան
12:59
Քոչարյանը, Սերժը և Սամվելը անեծք են հայ ժողովրդի վրա. Ալեն Սիմոնյան
Գործողությունն ավարտված է. Ռուբիո
12:39
Գործողությունն ավարտված է. Ռուբիո
Արդյո՞ք «Հայաստան» դաշինքի առաջարկները կմեծացնեն լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. Ռուբինյան
12:19
Արդյո՞ք «Հայաստան» դաշինքի առաջարկները կմեծացնեն լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. Ռուբինյան
200 գերուց մնացել է 19-ը. Ալեն Սիմոնյան
12:17
200 գերուց մնացել է 19-ը. Ալեն Սիմոնյան