Լրահոս 24/7
21.06.2024

ԱՄՆ Սենատում շրջանառության մեջ է դրվել ՌԴ-ն ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելու բանաձևը

ԱՄՆ Սենատում շրջանառության մեջ է դրվել ՌԴ-ն ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելու բանաձևը

Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը և դեմոկրատական սենատոր Ռիչարդ Բլումենթալը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որով Ռուսաստանը համարվելու է «ահաբեկչությունը պետական մակարդակով հովանավորող երկիր»: Այդ մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությունը:

Ըստ ամերիկյան օրենսդրության, ահաբեկչությունը հովանավորող պետություններ են համարվում Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան և Սիրիան։

«{Նախագահ Վլադիմիր} Պուտինի Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր պետություն է, և վաղուց ժամանակն է դա օրենքով պաշտոնապես ճանաչել», – ասված է Գրեմի հայտարարության մեջ:

Բլումենթալն, իր հերթին, հայտարարության մեջ նշել է, որ Ռուսաստանը «վաստակել է» իր տեղը վտարանդիների ակումբում:

«Ռուսաստանը որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն ճանաչելը թույլ կտա ԱՄՆ-ին ավելի ագրեսիվ պայքարել Պուտինի գործելակերպից բխող վտանգի դեմ, որը սպառնում է ազատությանն ու ժողովրդավարությանը, պայքարել նրա դաժանության դեմ», – նշել է դեմոկրատ սենատորը:

Օրինագծի ընդունումը կունենա տարատեսակ հետևանքներ, այդ թվում՝ Վաշինգտոնին կընձեռի Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն: Մասնավորապես, դա կարող է է՛լ ավելի ընդլայնել Ռուսաստանի համար հասցեագրված երկակի նշանակության ապրանքների ցանկը։

Առաջին երկիրը, որը Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց ահաբեկչական պետություն, Լիտվան էր։ 2022 թվականի մայիսի 10-ին Լիտվայի Սեյմը միաձայն՝ 128 կողմ, ընդունել է նման բանաձևը, որը հետագայում ընդունել են Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, իսկ 2023-ի փետրվարին՝ Սլովակիան։

2022-ի նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանը 494 կողմ քվեներով ընդունել է բանաձև, որով Ռուսաստանը ճանաչվել է ահաբեկչությունը հովանավորող պետություն:

Նույն տարվա աշնանը նմանատիպ որոշումներ են կայացրել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը, իսկ 2023-ի ամռանը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը։

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ