Լրահոս 24/7
21.06.2024

Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը կթարգմանվի գերմաներեն

Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը կթարգմանվի գերմաներեն

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ, հայագետ-գիտնական Արմենուհի Դրոստ Աբգարյանի և Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ: Քննարկվել են Գերմանիայում հայագիտության պահպանմանը և զարգացմանն առնչվող հարցեր:

Արմենուհի Դրոստ Աբգարյանը նախարարին տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի գերմաներեն թարգմանության վերաբերյալ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ նախարարությունը կարևորում է հայկական մշակույթի հանրահռչակման և միջազգայնացման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերը, ուստի պատրաստ է աջակցել Նարեկացու գլուխգործոցի գերմաներեն թարգմանությանը:

Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ հանդիպմանը քննարկվել է հնարավոր համագործակցությունը՝ միտված հայագիտության զարգացմանը, տարբեր համատեղ հետազոտությունների հնարավորությանը, այդ թվում՝ արխիվավարության, արխիվային գործի շրջանակում՝ կարողությունների զարգացման և համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ:

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է նաև ընդունելություն, որին մասնակցել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարը, հայ համայնքի կրթության և մշակույթի ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իրենց ելույթներում ներկայացրել են Հայաստան-Գերմանիա նոր նախաձեռնությունները և ծրագրերը:

Գերմանիա այցի շրջանակում ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաև «Հումբոլդ ֆորում» հիմնադրամի նախագահ Հարթմութ Դորգերլոհի հետ:

Ներկայացնելով ֆորումի գործունեությունը՝ հիմնադրամի նախագահը նշել է, որ այն համախմբում է մի շարք կրթամշակութային նախաձեռնություններ և ընկերություններ՝ պրուսական մշակույթի ժառանգություն, Էթնոլոգիական թանգարան, Բեռլինի մի քանի պետական թանգարաններ, Հումբոլդի համալսարան և այլն:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ