Լրահոս 24/7
22.06.2024

Սահմանադրական հանրաքվե առաջիկայում չի լինելու․ Դանիել Իոաննիսյան

Սահմանադրական հանրաքվե առաջիկայում չի լինելու․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սահմանադրական հանրաքվե առաջիկայում չի լինելու

Քանի որ հարցը տարբեր կողմերից շատ է քննարկվում (ու շահարկվում)` ասեմ. առաջիկա 2-3 տարում սահմանադրական հանրաքվե չի լինելու։ Եվ դրան կան տարբեր պատճառներ։

1. Սահմանադրական բարեփոխումները կարող են լինել բացառապես հանրային լայն ներգրավվածությամբ (հակառակ դեպքում հանրաքվեն կտապալվի)։ Հանրային ներգրավվածությունը ենթադրում է հանգիստ միջավայրում առնվազն մի տարի լայն ու նեղ հանրային քննարկումներով նախագծի ձևավորում, որ հանրությունը իրեն զգա նախագծի տերը։ Սա է ճանապարհը, քանի որ առանց դրա 600-700 հազար մարդ դրան կողմ չի քվեարկի (իսկ հանրաքվե կեղծելու դարն անցել է)։

2. Սահմանադրական բարեփոխումների պրոցես, ըստ էության, չկա։ Դեկտեմբերից առ այսօր սահմանադրության բովանդակության մասին որևէ քննարկում չի եղել ու չգիտեմ էլ, թե երբ կլինի։

3. Սահմանադրական ռեֆորմը թողնված է անտեր։ Արդարադատության նախարարությունը և իշխող քաղաքական թիմը որևէ ինտուզիազմ չի ցուցաբերում ռեֆորմը առաջ տանելու համար։

4. Վարչապետի` այս տարվա մայիսին ստորագրված որոշմամբ սահմանադրական բարեփոխումների ժամանակացույցը երկարացվեց ու հանրաքվեն կլինի 2027 թվականից ոչ շուտ։

Այս իրողությունների ֆոնին կարևոր է կենտրոնանալ նախքան 2026 թվականի ԱԺ ընտրությունները կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումից ձերբազատվելու վրա (այդ դրույթը կարող է ԱԺ-ով փոխել)։ Դա պետք է արվի առաջիկա ամիսներին, որ հետո համապատասխան փոփոխություններ արվեն ընտրական օրենսգրքում ու այդ ամենը ավարտվի ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ»։

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ