«Վրաստանը մեր գործընկերն է և կհրավիրվի ՆԱՏՕ-ի գործընկերության առաջիկա միջոցառումներին», – ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենը։
Վաշինգտոնը խիստ մտահոգված է «Վրացական երազանքի» առաջնորդների փոքր խմբի որոշումներով և հռետորաբանությամբ:
«Ակնհայտ է, որ Վրաստանի բնակչության 80-85%-ը ցանկանում է հետագա ինտեգրում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։
Վերջերս վարչապետն ասաց, որ ակնկալում են, որ իրենց վերջին գործողությունները չեն վտանգի այդ ճանապարհը։ Մենք կշարունակենք այս խոսակցությունները՝ նույնիսկ մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նրանց գնալը: ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերները հրավիրված են գործընկերային միջոցառումներին», – նշել է Օ՛ Բրայենը։