Լրահոս 24/7
25.06.2024

Արեյանը՝ երևանյան հեղեղումների մասին

Արեյանը՝ երևանյան հեղեղումների մասին

2023-ին Երևանի քաղաքապետարանի բյուջեի շրջանակում նախատեսված 1 մլրդ 102 մլն 297 հազար դրամից 991 մլն 234 հազար դրամը տրամադրվել է ջրահեռացման, կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը՝ 283 մլն 506 հազարով ավելի, քան 2022 թվականին էր:

Այսինքն՝ 89,9 տոկոս կատարողականով 2023-ին իրականացվել են հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ:

Սակայն վերջին շրջանի անձրևները կաթվածահար արեցին քաղաքը, քանի որ միլիոններ արժեցող ջրահեռացման համակարգը պատրաստ չէր կատարել իր գործը, որի հետևանքով բազմաթիվ քաղաքացիների գույք վնասվեց, մասնավորապես՝ մեքենաներ, որոնք հայտնվեցին ջրի տակ: Այդ մասին Երևանի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է թերակատարվել ջրահեռացման համակարգի կատարողականը, ինչու չի գործել այդքան թանկ արժեցող համակարգը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն արձագանքեց՝ տողը եղել է «ջրահեռացում», բայց ծախսվել է կոյուղատար համակարգի վրա, այսինքն՝ ոչ թե հեղեղատար համակարգի վրա է դրվել գումարը, այլ կոյուղատար ցանցի վերակառուցման, թարմացման և նորի կառուցման:

«Այո՛, Երևան քաղաքի մակերևութային ջրերի հեղեղատար և անձրևընդունիչ համակարգը կատարյալ չէ: Այսօր գործող 167 կիլոմետրն է: Հանձնված է «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ վարձակալության պայմանագրով շահագործման»,- ասաց Արեյանը և նշեց, որ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում կատարվել է ուսումնասիրություն, ավարտվել է գույքագրումը, և արդյունքը պետք է ներկայացվի Կառավարությանն ու դոնոր աղբյուրներին, որպեսզի կառուցվի նոր հեղեղատար համակարգ:

Գույքագրման արդյունքում պարզվել է, որ կան թաղամասեր, որոնք չունեն հեղեղատար համակարգ, ի սկզբանե կառուցված չի եղել: Կան նաև վերակառուցման ենթակա համակարգեր, քանի որ նոր կառուցապատումները հեղեղատար համակարգերի ծավալների ընդլայնման անհրաժեշտություն են առաջացրել:

«Ինչքան քաղաքը բարեկարգվում և կառուցապատվում է, այնքան մեծանում է մակերևութային ջրերի ծավալը, որովհետև գրունտը քաշում է հողն իր մեջ: Նոր կառուցապատումները, ասֆալտապատումը, սալիկապատումը բերում են մակերևութային ջրերի ծավալի ավելացում, ինչն էլ հանգեցնելու է նոր հեղեղատար համակարգի կառուցման անհրաժեշտության: Օրինակ՝ 4 խաչմերուկ է հիմա քանդվում Տերյան փողոցի երկարությամբ՝ Ագրարային համալսարանի մոտից մինչև Թումանյան փողոց, վերևի բնակելի համալիրի մակերևութային ջրերը անձրևընդունիչ ցանց ընդունելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջին հեղեղումներին, Արեյանը նշեց՝ տեղումները նորմայից բարձր էին, անձրևընդունիչ համակարգը չէր կարող այդքան ծավալն ընդուներ:

«Մենք ունենք շատ փոքր ծավալի անջատ հեղեղատար համակարգ, մեր համակարգը կիսանջատ է, այսինքն՝ այն միացված է նաև կոյուղատար համակարգին, և մեծ ծավալի անձրևների դեպքում բերում է ծանրաբեռնվածության և կարող է հանգեցնել մակերևութային ջրերի ծավալի աճի փողոցներում: Այնպես որ, այս համակարգը լուրջ ներդրման և վերակառուցման կարիք ունի»,- ասաց Արեյանը:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ