Հունիսի 25-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Մոլդովային և Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի կապակցությամբ։
ԵՀ ղեկավարը նշել է, որ սա բարդ գործընթաց է լինելու, և հաջողություն է մաղթել Լյուքսեմբուրգում միջկառավարական համաժողովի մասնակիցներին։
«Մոլդովայի և Ուկրաինայի ժողովուրդները դրսևորեցին ԵՄ մաս դառնալու անսասան վճռականություն: Սա շատ լավ նորություն է Ուկրաինայի, Մոլդովայի և ամբողջ Եվրամիության համար: Մաղթում եմ ձեզ բանակցությունների հաջող մեկնարկ»,- ասել է ֆոն դեր Լեյենը։