«Ընդամենը ժամկետն է փոխվում, որևէ այլ բովանդակային բան չի փոխվում, սեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման ժամկետի հետաձգման հարցին:
«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պայմանագրով հոկտեմբեր ամսին պետք է ավտոբուսների մատակարարում լինի, որից հետո ունենք որոշակի տեխնիկական գործընթացներ՝ վարորդների նշանակումներ համապատասխան գծերում, ավտոբուսների տեխնիկական սպասարկման մասով, գրանցման, մաքսազերծման մասով, և, դրանով պայմանավորված, որոշեցինք, որ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի որոշումը, տարին էլ նոր ձևով կսկսվի»,- մանրամասնեց Գալջյանը: