Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Բարսեին՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ.
«Ջերմորեն շնորհավորում եմ Եվրոպայի խորհրդի նորանշանակ Գլխավոր քարտուղար Ալեն Բարսեին։ Մենք ակնկալում ենք սերտորեն աշխատել այս անհանգիստ ժամանակներում ԵԽ-ի հետագա ամրապնդման համար՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վրա: Այս կարևոր առաքելության մեջ ԵԽ նորընտիր ղեկավարը կարող է ապավինել Հայաստանի աջակցությանը»:














