Թուրքիան գոհ է Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումից․ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իշխող կուսակցության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք ուրախ ենք վարչապետ պրն․ Փաշինյանի գլխավորությամբ Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշմամբ»,- ընդգծել է նախագահը։