Հունիսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոյի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում է նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելին։
Ալիևը հայտնել է որ Ադրբեջան-Իտալիա առևտրաշրջանառությունը հատել է 15 մլրդ դոլարի սահմանը։ Կողմերը խոսել են ռազմաարդյունաբերության, տնտեսության, քաղաքականության ու մշակույթի ոլորտներում փոխադարձ համագործակցության մասին։