ԱՄՆ-ը շարունակում է ջանքերը՝ Հարավային Կովկասում․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ադրբեջան նախատեսվող այցին։

«Մենք շարունակում ենք դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք կարևոր խնդիրներ լուծելու համար: Այդ ուղղությամբ մենք տևական ժամանակ աշխատել ենք: Պետքարտուղարի օգնականը պարբերաբար մեկնում է այնտեղ»,- ասել է Միլլերը:

Պետքարտուղարի օգնականը այսօր մեկնում է Բաքու։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ Բաքվում Օ’Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Քննարկման առանցքային թեմաները կլինեն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։

«Պետքարտուղարի օգնականը կհանդիպի նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ վերահաստատելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունների կատարման հրատապ անհրաժեշտությունը»,- հայտնել են պետքարտուղարությունից:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

7 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

7 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

8 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

8 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

9 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

9 hours ago