Ալեն Սիմոնյանը խոսել է ՀՀ-ԵՄ և ՀՀ-ՌԴ հարաբերություններից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լատվիա այցի ընթացքում խոսել է Հայաստան-ԵՄ և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից․

«Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործողությունները նույնն է, ինչ Ուկրաինայում, ուղղակի գործող ուժերը այլ են։ Մեզ աջակցություն է պետք հարատև խաղաղության հաստատման համար։ Մեր հարևանների հանդեպ տարածքային պահանջներ չունենք։ Այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ է՝ Ադրբեջանի կառավարության ցանկությունն է՝ խաղաղություն հաստատել։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և՛ Լատվիայի, և՛ ԵՄ մյուս գործընկերների աջակցությունը, և այդ հարցում կիսում ենք ԵՄ արժեքները։ Այդ պատճառով մեզ աջակցություն է անհրաժեշտ՝ դառնալու ԵՄ ընտանիքի լիիրավ անդամ», -ասել է Սիմոնյանը։ Մեկնաբանելով ՌԴ դիրքորոշումը՝ Սիմոնյանն ասել է.

«ՌԴ խանդի վերաբերյալ․ պետք էր լինել ազնիվ գործընկեր, պաշտպանել դաշնակիցներին, ազնիվ լինել գործընկերների հետ։ Մեր հասարակությունը որոշում ունի՝ լինել ԵՄ անդամ։ Կարծում եմ՝ երբևէ, մոտ ապագայում մենք կունենանք ԵՄ անդամակցելու հանրաքվե, և կարծում եմ, որ մեր ժողովուրդը «ԱՅՈ» կասի այդ հանրաքվեին»։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

4 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

4 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

4 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

5 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

5 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

6 hours ago