

ԱՄՆ նախագահի թեկնածուներ՝ գործող նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հեռուստաբանավեճ կանցկացնեն CNN-ի եթերում։
Բանավեճը կսկսվի հինգշաբթի օրը՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ուրբաթ՝ 05։00) և կտևի 90 րոպե:
Ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ հեռուստաբանավեճերը տեղի կունենան ազգային կուսակցության համագումարներից, այսինքն՝ թեկնածուների պաշտոնական առաջադրումից առաջ։ Թրամփի խնդրանքով հակառակորդները ոչ մի գրություն չեն ունենա, միայն դատարկ թերթեր և գրիչ:
Բայդենի խնդրանքով բանավեճը տեղի կունենա առանց հանդիսատեսի, որպեսզի չխանգարեն բացականչություններով և ծափահարություններով. հեռուստաստուդիայում ներկա կլինի միայն երկու հեռուստահաղորդավար:
Բացի այդ, խոսափողները կմիանան միայն այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները պատասխանում են իրենց հարցերին, որպեսզի թույլ չտան ընդհատել միմյանց կամ մեկնաբանություններ խառնել, ինչպես սիրում է անել Թրամփը:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…