Լրահոս 24/7
27.06.2024

ՀՀ-ն մնում է նվիրված խաղաղության բանակցություններին. Սոնա Ղազարյան

ՀՀ-ն մնում է նվիրված խաղաղության բանակցություններին. Սոնա Ղազարյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանում:

«Մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ զեկուցողներ, հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանն ունի բարեփոխումների կարեւոր օրակարգ, եւ դա հստակ արտացոլված է զեկույցում:

Անկախ այն դժվարություններից, որոնցով ՀՀ-ն անցնել եւ անցնում է, պարզ է, որ Հայաստանի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է: Մենք ուզում ենք լինել ժողովրդավարական պետություն: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը, եւ դա պահանջում է ամենօրյա պաշտպանություն ու ամուր նվիրվածություն:

Ուստի, կարեւոր է փաստել, որ ընտրական բարեփոխումները տեղի են ունեցել պատշաճ կերպով:

Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունել է ընտրական օրենսդրության բարեփոխումները, որոնք մինչ խորհրդարանի կողմից ընդունելը հանգամանորեն քննարկվել են տարբեր շահագրգիռ կողմերի հետ Հայաստանի տարբեր մարզերում:

Զեկույցում նշվում է, որ 2023 թվականի Երեւանի ընտրությունները երրորդ անընդմեջ ընտրություններն էին 2018 եւ 2021 թվականների համապետական ընտրություններից հետո, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես զերծ այն խախտումներից, որոնք տեղի էին ունենում մինչեւ հեղափոխությունը, եւ սա կարեւոր է ընդգծել:

Քանի որ իմ գործընկերներն արդեն ներկայացրել են բարեփոխումների լայն շրջանակ, ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ իմ եւ իշխող կուսակցության իմ երկու գործընկերների կողմից իրականացվող բարեփոխումների վրա:

2024 թվականի գարնանն Ազգային ժողովն ընդունել է «Ընտանեկան կենցաղային բռնության դեմ» գործող օրինագծում փոփոխությունների մեր առաջարկները:

Փոփոխությունների նպատակն էր կատարելագործել գործող օրենսդրությունը, ներդնել զուգընկեր հասկացությունը եւ քրեականացնել հետապնդումները, ինչպես առաջարկում է Ստամբուլյան կոնվենցիան: Օրինագծի համաձայն` վերանայվում են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում թվարկված ծանրացնող հանգամանքները, այդ թվում` գենդերային, ինչպես նաեւ` զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված արարքները։

2023 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը:

Ես համաձայն եմ ՀՀ վարչապետի հետ, որ մենք դիտարկում ենք նաեւ Հռոմի ստատուտի վավերացումը` որպես մեկ այլ միջոց, որը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա օգտագործել Միջազգային քրեական դատարանի հնարավորություններն արտաքին անվտանգությունն ապահովելու համար: Որպես ամփոփում` կարեւորում եմ նշել, որ Հայաստանը մնում է նվիրված խաղաղության բանակցություններին»:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ