Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել․ այս մասին հայտարարել է Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը՝ վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում։ «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է»,- հավելել է Բայրամովը։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ դեռևս մնում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
«Մեզ թվում է, որ դա գործընթացի ավարտի ամենամեծ խոչընդոտն է»։