Լրահոս 24/7
27.06.2024

«Հայփոստի» շենքը հանրային գերակա շահ է ճանաչվել. կկառուցվի Համաշխարհային առևտրի կենտրոն

«Ռենշին» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրն իրականացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում:

Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու քաղաքաշինության զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Ծրագրի իրականացման դեպքում նախատեսվում են կոնֆերանս դահլիճներ՝ Միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար, զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձևափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայր։

Ծրագրի նպատակներից է հասնել որակի բացառիկ մակարդակի՝ Հայաստանի շուկայում ձևավորելով քաղաքաշինության նոր չափանիշներ, և նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։

Լրահոս
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
16:49

Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
16:39

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
16:33

Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
16:14

Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
15:45
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
15:32

«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
15:11

Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում
14:56

Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
14:28

Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ․ սա անթույլատրելի է․ Գագիկ Ծառուկյան
14:09

Գիտնականների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է դպրոցներում ցնցուղների անհրաժեշտության մասին
13:50

Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է
13:38

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
13:15

«Ասենք արեցինք, դա ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն». Արսեն Թորոսյան
13:08

«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան
13:06