Լրահոս 24/7
27.06.2024

«Հավատում եմ, որ արդեն ժամանակն է կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները». Միրզոյան

«Հավատում եմ, որ արդեն ժամանակն է կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները». Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ ընկեր, հարգելի՛ Մարգուս,

Ուրախ եմ գտնվել այստեղ և առաջին հերթին կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել՝ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Ճիշտ է, այս կես տարվա ընթացքում սա մեր երկրորդ հանդիպումն է, բայց նաև այս ամիսների ընթացքում մշտապես կապի մեջ ենք եղել և մի քանի հեռախոսազրույց ենք ունեցել։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Էստոնիայի միջև զարգանում է թե՛ քաղաքական երկխոսությունը, թե՛ այլ ոլորտներում համագործակցությունը։ Թե՛ նախորդ հանդիպման ժամանակ, թե՛ հիմա մենք հնարավորություն ունեցանք քննարկելու և ուրվագծելու մեր ակնկալիքներն ինչպես երկկողմ, այնպես էլ համագործակցության այլ ձևաչափերում:

Հարգելի’ ներկաներ,

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մենք իսկապես կարողացել ենք կառուցել ամուր քաղաքական երկխոսություն և գործընկերություն՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր հանձնառության վրա, այն է՝  բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա մեր երկրների համար: Անկախություն, ինքիշխանություն, վճռականություն ավելի խորացնելու ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները, սրանք են այն արժեքները, որոնք միավորում են մեր համախոհ երկրներին և ժողովուրդներին, ավելի ու ավելի են մոտեցնում միմյանց:

Այժմ հասունացել է ժամանակն ընդլայնելու մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում և կառուցելու գործընկերային հարաբերություններ մեր հասարակությունների համար առանցքային ոլորտներում: Մենք կարծում ենք, որ երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը պետք է ընդլայնվի՝ խթանվելու առևտուրը և ներդրումները: Այդ առումով բարձր տեխնոլոգիաների ոլորտը օգտագործելու մեծ ներուժ ունենք, ոլորտ, որտեղ Հայաստանն ու Էստոնիան նշանակալի արդյունքներ են արձանագրում: Մի կողմից, Էստոնիայի ուշագրավ ձեռքբերումները ՏՏ, թվայնացման, նորարարության, կիբերանվտանգության ոլորտում, մյուս կողմից՝ Հայաստանի պատրաստակամությունն այս առումով ավելի շատ փոփոխություններ ներդնել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, իդեալական հող են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար։ Սա նաև վերաբերում է կրթության, զբոսաշրջության, ինչպես նաև էներգետիկայի, մշակույթի և այլ ոլորտներում մեր համագործակցության ընդլայնմանը:

Նաև մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև զարգացման համագործակցության վերսկսումը, որտեղ համագործակցության առաջնահերթ ոլորտներն են կրթությունը, ժողովրդավարությունը և լավ կառավարումը, աղքատության կրճատումը և ձեռներեցությունը:

Բացի երկկողմ համագործակցությունից, մենք զարգացրել ենք բազմակողմ ձևաչափերում ներգրավվածության և փոխադարձ աջակցության շատ դրական դինամիկա. այստեղ շատ հաճախ մենք կիսում ենք հիմնական առաջնահերթությունները և աջակցում միմյանց թեկնածություններին։

Մեր համագործակցության ավելի մեծ խճապատկերն, իհարկե, ընդգրկում է Եվրոպական միության շրջանակներում աշխատանքները, որտեղ մենք ունենք բազմաշերտ համագործակցություն՝ արդեն գործող պայմանավորվածությունների իրականացում՝ ներառյալ Հայաստանի դիմադրողականության բարձրացման և տնտեսության դիվերսիֆիկացման համար, ինչպես նաև նոր հեռանկարների նախանշում: Այստեղ ես բարձր եմ գնահատում Էստոնիայի մասնակցությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, ինչպես նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին արտահայտված աջակցությունը։ Հուսով ենք, որ համատեղ ջանքերով շուտով կհասնենք նոր կարևոր հանգրվանների։

Լրահոս
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
16:49
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
16:39
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
16:33
Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
16:14
Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
15:45
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
15:32
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
15:11
«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում
14:56
Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում
Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
14:28
Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ․ սա անթույլատրելի է․ Գագիկ Ծառուկյան
14:09
Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ․ սա անթույլատրելի է․ Գագիկ Ծառուկյան
Գիտնականների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է դպրոցներում ցնցուղների անհրաժեշտության մասին
13:50
Գիտնականների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է դպրոցներում ցնցուղների անհրաժեշտության մասին
Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է
13:38
Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
13:15
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
«Ասենք արեցինք, դա ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն». Արսեն Թորոսյան
13:08
«Ասենք արեցինք, դա ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն». Արսեն Թորոսյան
«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան
13:06
«Ուժեղ Հայաստանում» համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան