Անահիտ Մանասյանը Գյումրիում այցելել է խնամքի հաստատություններ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով Գյումրիում էր:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպում է անցկացվել ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման անձնակազմի հետ:

Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են աշխատանքի մեթոդաբանությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ:

Պաշտպանն այցելել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ներ:

Անահիտ Մանասյանը շրջել է հաստատությունների տարածքով, ուսումնասիրել շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցները, ննջասենյակները, սանհանգույցները, ծանոթացել խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։

Առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների և անձնակազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանը լսել է նրանց հուզող հարցերը։

Քննարկվել են երեխաների կրթության, հանգստի, ժամանցի, շենքային պայմանների բարելավման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների, այլ իրավունքների ապահովման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր:

Պաշտպան Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։

Թիվ 1

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

9 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

11 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

11 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

11 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

11 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

12 hours ago