Լրահոս 24/7
28.06.2024

Գերմանիայից «Գլոբբինգի» միջոցով Ֆենտանիլ թմրամիջոց են պատվիրել

Գերմանիայից «Գլոբբինգի» միջոցով Ֆենտանիլ թմրամիջոց են պատվիրել

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչության աշխատակիցների հետ, «Զվարթնոց» օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից` «Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Հիշյալ առաքանու մեջ հայտնաբերվել է 50 հաբ։ Դեղահաբերը ստուգվել են համապատասխան սարքով, որի էկրանին արտացոլվել է «ակրիլֆենտանիլ» գրառումը։

Ֆենտանիլ տեսակի թմրամիջոցն ընդգրկված է ՀՀ կառավարության` թիվ 707-Ն որոշման մեջ՝ որպես թմրամիջոց:

Նշված զանգվածների հայտնաբերման փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է հիշյալ առաքանու ստացման վայրը, որը դարանակալվել է։

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «Ակրիլֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի զանգվածների փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ` «Գլոբալ շիփփինգ» ՍՊԸ-ի միջոցով ներմուծված առաքանին Երևանի Մաշտոցի 50 հասցեում գործող «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության սպասարկման սրահում շուրջ 4 օր մնալուց հետո, ստացող անձը փոստային նամակի միջոցով ցանկացել է առաքանին ստանալ Ծաղկաձոր քաղաքում՝ իր նշած հասցեի առաքմամբ։

Արդեն Ծաղկաձորում առաքանին ստացող անձը հայտնել է, որ անձամբ չի կարող ստանալ առաքանին, խնդրել է այն թողնել իր նշած հասցեում գտնվող խանութում։

Նշված խանութը դարանակալվել է, և արդեն ուշ երեկոյան հիշյալ խանութ են մոտեցել ՌԴ քաղաքացիներ, ամուսիններ Ն․Դ․-ն և Ե․Խ․-ն, ովքեր առաքանին ստանալուց հետո, ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 399 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ամուսինները ձերբակալվել են:

Խուզարկություն է կատարվել վերջիններիս բնակության հասցեում, որտեղ հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, որոնք առգրավվել են։

Նշենք, որ հայտնաբերված «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի օգտագործումն, ըստ մասնագետների, չափազանց վտանգավոր է, քանի որ դրա գերդոզավորումից հանգեցնող մահվան դեպքերի ցուցանիշը, մյուս թմրամիջոցների հետ համեմատած՝ ամենաբարձրն է։

Ֆենտանիլի ազդեցությունը 50 անգամ ավելի ուժեղ է, քան հերոինի և 100 անգամ ավելի ուժեղ` քան մորֆինի ազդեցությունը։

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ