Լրահոս 24/7
28.06.2024

Քոբայր վանական համալիրի պատերին անհայտ անձինք գրություններ են թողել

Քոբայր վանական համալիրի պատերին անհայտ անձինք գրություններ են թողել

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության աշխատակիցները, հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են, որ 12-13-րդ դարով թվագրվող, Լոռու մարզի Քոբայր վանական համալիրի պատերին անհայտ անձը կամ անձինք կարմիր ներկով գրություններ են թողել։

Արձանագրված իրավախախտման դեպքով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ կատարվածին իրավական գնահատական տալու համար։

Ցավոք, նմանօրինակ դեպքերը քիչ չեն․ սույն թվականի հունիսի սկզբին էլ գրառումներ էին հայտնվել Երևան-Գառնի ճանապարհին՝ Ողջաբերդ գյուղի տարածքում գտնվող «Չարենցի կամար» հուշարձանի վրա, որը մաքրվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների լաբորատորիայի աշխատակիցների ջանքերով։

Կոտայքի մարզի Լեռնանիստի 13-20-րդ դարով թվագրվող գերեզմանոցում էլ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները արձանագրել են խոշոր եղջերավոր անասունների մուտքը։

Հանրապետության հուշարձանների տարածքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունների աշխատակիցները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ սահմանված գրաֆիկով պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սանմաքրման աշխատանքներ, խիստ խնդրահարույց դեպքերում ՊՈԱԿ-ը գործակցում է համայնքապետարանների հետ։

«Հուշարձանների պահպանությանը հետևելը ոչ միայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատանքն է, այլև՝ յուրաքանչյուր քաղաքացու պարտքը, ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք խնամքով վերաբերել պատմամշակութային հուշարձաններին ու պատմական միջավայրին, չբարձրանալ խոնարհված եկեղեցիների, վանքերի պատերին, մոմեր չվառել չնախատեսված վայրերում, որպեսզի չխաթարվի պատմական հուշարձանների տեսքը»,- նշված է հաղորդագրությունում։

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29
Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24
Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20
Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50
Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39
Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ