Լրահոս 24/7
28.06.2024

Անդրեասյանը ներկա է եղել բալետային ներկայացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնի բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել է նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Նախարարը և հյուրերը վերանորոգված դահլիճի բեմում դիտել են Մինկուսի «Պախիտա» բալետի առաջնախաղը Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաների կատարմամբ:

Բալետի բեմադրությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանը նախարարին ներկայացրել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 100-ամյակի շրջանակում իրականացրած ծրագրերը, քոլեջի շենքային պայմանների բարելավման և վերանորոգման աշխատանքները:

Նրա խոսքով՝ վերանորոգվել են ուսումնական թատրոնը, բեմը, մուտքը, թատրոնի տանիքը, հանդերձարանները, պարասրահը, մասնագիտացված բալետային հատակ է տեղադրվել թատրոնի բեմում, իրականացվել են բարեկարգման այլ աշխատանքներ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նշել, որ նախարարությունը կշարունակի աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և ծրագրերին:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող ֆիլմ:

Լրահոս
Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ
16:57

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը
16:43

Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ
16:29

Մեղրու ՀԷԿ-ի իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
16:24

Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա. Նաիրա Զոհրաբյան
16:20

Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան
15:50

Բռնություն գործադրած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն. Կոնջորյան
15:39

Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14

ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02

Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52

ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39

Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25

Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09

Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50