Լրահոս
28.06.2024

Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել բալետային ներկայացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պարարվեստի պետական քոլեջում ներկա է եղել Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնի բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել է նաև քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Նախարարը և հյուրերը վերանորոգված դահլիճի բեմում դիտել են Մինկուսի «Պախիտա» բալետի առաջնախաղը Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաների կատարմամբ: Բալետի բեմադրությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանը նախարարին ներկայացրել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 100-ամյակի շրջանակում իրականացրած ծրագրերը, քոլեջի շենքային պայմանների բարելավման և վերանորոգման աշխատանքները: Նրա խոսքով՝ վերանորոգվել են ուսումնական թատրոնը, բեմը, մուտքը, թատրոնի տանիքը, հանդերձարանները, պարասրահը, մասնագիտացված բալետային հատակ է տեղադրվել թատրոնի բեմում, իրականացվել են բարեկարգման այլ աշխատանքներ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նշել, որ նախարարությունը կշարունակի աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և ծրագրերին:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող ֆիլմ:

Լրահոս
ԱՄՆ-ն Վենեսուելայի հետ կնքել է պատմության մեջ ամենամեծ նավթային գործարքը. Թրամփ
18:07

Խաղաղությունն արդեն իրողություն է․ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է դեսպանների տարեկան աշխատաժողովը
16:43

Մեկնարկել է «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
16:00

Եթե ​​ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը.  Փեզեշքիան
15:17

Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳՆ
14:28

Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի
13:39

Մոսկվան uադրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները. Զախարովա
12:50

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել
11:53

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի
16:59

Մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը
16:41

Մհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները
16:16

Հագուստների մեջ թաքցրել էին 956 հազար 400 եվրո․ 2 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել
15:54

ԿՀՎ ղեկավարին երևի ասել են, որ չեն պատրաստվում սադրել ՆԱՏՕ-ին. Սիկորսկի
15:49

ԵԱՏՄ նկատմամբ հետաքրքրությունն աճում է. ՌԴ փոխվարչապետ
15:33

Իրանի ձեռքում միջուկային ռումբերի հայտնվելն Իսրայելի պետության վերջն է. Նեթանյահու
15:11