Վաշինգտոնը պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել․ այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’ Բրայենը։
«Խոսքն այն մասին է, թե ինչն ավելի ձեռնտու կլինի երկու կողմերին։ Հուսով եմ, որ արտգործնախարարները հնարավորինս շուտ հանդիպելու հնարավորություն կունենան։ Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք կողջունենք նրանց՝ անկախ նրանից, թե ինչ դեր ենք խաղում: Բայց կան բազմաթիվ ուղիներ, և երկու կողմերն էլ պահպանում են արդյունավետ անմիջական շփումը։ Մենք այս գործընթացին մասնակցում ենք որպես ընկեր»,- ասել է նա։