Բրազիլիայի իշխանությունները պատրաստ են ներում շնորհել նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի (2019-2023) կողմնակիցներին, որոնք 2023 թվականի հունվարի 8-ին պետական հեղաշրջման փորձ են կատարել՝ նպատակ ունենալով վիճարկել Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի՝ նախագահի պաշտոնը ստանձնումը:
Նույնիսկ համաներման հնարավորության առկայության դեպքում իշխանությունները չպետք է հապճեպ որոշումներ կայացնեն այդ հարցի վերաբերյալ․ նկատել է նախագահը։ Լուլա դա Սիլվան հավաստիացրել է, որ չի պատրաստվում խոչընդոտներ ստեղծել Բոլսոնարուի համար, եթե նրան հաջողվի դատական կարգով վերականգնել 2026 թվականի նախագահական ընտրություններում թեկնածություն դնելու իրավունքը: