Գիշերը ՌԴ-ն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Գիշերը Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց տարածքներին, կան զոհեր և վիրավորներ: Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դնեպրին, ինչի հետևանքով ինը հարկանի բնակելի շենք է փլուզվել։ Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում վիրավորների և մեկ զոհի մասին:

Ուկրաինայի նախագահն արձագանքել է տեղի ունեցածին, կոչ արել գործընկերներին ՀՕՊ համակարգեր տրամադրել Կիևին:

Իվանո-Ֆրանկովսկի շրջանում էլ ռուսական գնդակոծությունների հետևանքով ամբողջությամբ ավերվել է Բուրշտինի ջերմաէլեկտրակայանը, որն ամենամեծն Է Ուկրաինայի արևմուտքում և ամենահզորներից մեկը երկրում:

Ըստ մասնագետների՝ Բուրշտինի ՋԷԿ-ը վերականգնման ենթակա չէ, այն չափազանց ավերված է:

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերն անցած գիշեր վեց ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել ՌԴ չորս շրջանների՝ Տվերի, Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսի շրջանների տարածքում երկու անօդաչու թռչող սարք էլ ոչնչացվել է Ղրիմի երկնքում: Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել, այդ թվում՝ երեխաներ Կուրսկում: Տուժածներ կան նաև Սևաստոպոլում:

Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

9 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

9 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

10 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

10 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

11 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

11 hours ago