ԵՄ-ն դատապարտել է իսրայելական բնակավայրերի ընդլայնումը Պաղեստինում

Եվրամիությունը դատապարտել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հայտարարությունն այն մասին, որ իսրայելական հինգ ֆորպոստն օկուպացված Պաղեստինի տարածքում պետք է օրինականացվի:

«Սա խաղաղության ջանքերը խաթարելու ևս մեկ միտումնավոր փորձ է: Այս շաբաթ Եվրոպական խորհրդի նիստում ԵՄ առաջնորդները դատապարտեցին Իսրայելի կառավարության որոշումները՝ օկուպացված Արևմտյան ափում ապօրինի բնակավայրերի հետագա ընդլայնման վերաբերյալ, և կոչ արեցին Իսրայելին չեղարկել դրանք»,- ասվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի կոմյունիկեում:

Փաստաթղթում հիշեցվում է, որ համաձայն ընդհանուր դիրքորոշման ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ Եվրամիությունը չի ճանաչում 1967 թվականի սահմանների փոփոխությունն առանց կողմերի համաձայնության:

Այն նաև նշում է, որ ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան հանձնառությունը ամուր և կայուն խաղաղությանը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի, հիմնված երկու պետության լուծման վրա, որոնք պետք է ապրեն «կողք կողքի՝ խաղաղության, անվտանգության և փոխադարձ ճանաչման պայմաններում»:

Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

11 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

11 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

12 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

12 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

13 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

13 hours ago