ՀՀ-ում ժողովրդավարությունը լրջորեն է արմատավորվում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում-2024» միջոցառմանը հայտարարել է, թե ժողովրդավարությունը հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն, և կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը շարունակելու են այդ ռազմավարական նախագիծը․

«Մենք պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Պետք է արձանագրեմ, որ քիչ չեն այն փոփոխությունները, որ երկրում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով:

Օրինակ, «ընտրակեղծիք», «ընտրությունների արդյունքների կեղծում» հասկացություններն արդեն պատմական ժանրին են վերագրված․ դա շատ կարևոր է: Երբ որևէ ճանապարհ տասնյակ տարիներ կիսավեր վիճակում է և հանկարծ հիմնանորոգվում է, դա մարդկանց համար նորություն է ընդամենը մեկ շաբաթ, դրանից հետո դա առօրեականություն է, դրանով ոչ մեկի այլևս չես զարմացնի կամ ուրախացնի: Որովհետև ուրախացել-վերջացել են, ու հիմա իրենց նոր առիթներ են պետք ուրախանալու համար»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ 7-8 տարի առաջ քննարկվել են մարտահրավերներ՝ կապված հավաքների ազատության կամ որոշակի տեղերի հասանելիության սահմանափակման վերաբերյալ.

«Մի բան հստակ է` Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն է արմատավորվում, և միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս: Եվ սա, թերևս, ամենակարևոր արձանագրումն է, որն այսօր կարող ենք անել, և ամենատեսանելի հաջողությունն է, որ ժողովրդավարությունն արձանագրել է Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ լավ կլինի ֆորումի արդյունքներով ամփոփել, թե զարգացման ինչ մարտավարություն պետք է որդեգրել ժողովրդավարական բարեփոխումների համար։

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

7 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

8 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

8 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

10 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

10 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

11 hours ago