Եթե ժողովուրդը ուզենա անի իշխանափոխություն՝ կանի. Փաշինյան

Եթե ժողովուրդը ուզենա անի իշխանափոխություն՝ կանի, ոչ մեկը դրա դեմը չի կարող առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար: Այս մասին այսօր ժողովրդավարության հայկական ֆորումում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ շատ ժամանակ պետք է ծախսենք ինքներս մեզ ճանաչելու համար:

Վարչապետը անդրադարձավ մարդու իրավունքների, գենդերային խնդիրներին։

«Մարդու իրավունքների ընկալումը պետք է լինի համապարփակ, այլ բան, որ մենք այսօր այդ համապարփակի որ մասն ենք կարողացել դարձնել կիրառելի գործիք, որ մասը չենք կարողացել: Բարեփոխումները երբեք չեն ավարտվում, որ պահին ավարտվում է բարեփոխումը, այդ պահին սկսվում է ռեգրեսը: Եթե կգտնենք աշխարհի մի երկիր, որտեղ բարեփոխումները ավարտված են, նշանակում է այդ երկիրը մեծ տեմպերով հետընթաց է ապրում»,- ասաց նա:

Նա նշեց, որ մենք պետք է բարեփոխումների օրակարգը շարունակենք հետևողականորեն՝ առանց այն հակադրելու ժամանակի հետ:

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

9 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

10 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

10 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

12 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

12 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

13 hours ago