Իրանը կաջակցի Հզբոլլահին Իսրայելի ներխուժման դեպքում

Իրանը բոլոր ուժերով կաջակցի շիաների Հըզբոլլահ շարժմանը, Եթե Իսրայելը լայնածավալ պատերազմ սկսի Լիբանանի դեմ։ Այդ մասին «Financial Times» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեի խորհրդական և Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։

«Ողջ լիբանանյան ժողովուրդը, արաբական երկրները և դիմադրության առանցքը կաջակցեն Լիբանանին Իսրայելի դեմ», – հավելել է նա։

Սակայն, Իրանի առաջնորդի խորհրդականի խոսքով, հակամարտության հետագա էսկալացիան և դրա ընդլայնումը «չեն համապատասխանում ոչ Իրանի, ոչ ԱՄՆ-ի շահերին»:

Թիվ 1

Recent Posts

Շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը

Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի…

9 minutes ago

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել

Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի…

29 minutes ago

Հակառուսական պատժամիջոցները պետք է վերանայվեն. Պեսկով

Վաշինգտոնը մեծ ներդրում կունենա ռուս-ուկրաինական խաղաղության գործում, եթե իսկապես դադարեցնի հովանավորել Ուկրաինային՝ հայտարարել է ՌԴ…

47 minutes ago

Լարվածություն՝ Թուրքիա-Իրան հարաբերություններում

Այսօր Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ թուրքական քաղաքականության վերաբերյալ Թեհրանի հրապարակային քննադատության…

1 hour ago

Չինաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ՝ իր շահերը պաշտպանելու համար

Չինաստանը հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ իր ապրանքների համար…

1 hour ago

Եղիշե Կիրակոսյանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ԱԺ-ում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին,…

2 hours ago