Բլինքենը անդրադարձել է Հարավային Կովկասի իրավիճակին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկման է մասնակցել Բրուքինգսի ինստիտուտում։ Ի թիվս այլ հարցերի, Բլինքենը պատասխանել է Հարավային Կովկասի իրավիճակի, տարածաշրջանային խաղացողների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների ու հնարավոր արդյունքների վերաբերյալ հարցին։

«Հայաստանի և Ադրբեջանի պարագայում գոյություն ունի բացառիկ հնարավորություն երկրների միջև խաղաղ համաձայնագրի իրագործման համար, որը վերջ կդնի հակամարտության տասնամյակներին և տարածաշրջանում փաստացի կստեղծի, կարծում եմ, տնտեսական փոխգործակցության, տնտեսական աճի, Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի և հարավի երկրների միավորման հսկայական հնարավորություններ: Ադրբեջանը կոչված է դրանում վճռորոշ դեր խաղալ։

Մենք մեծ միջոցներ ենք ներդրել մեր դիվանագիտության մեջ՝ փորձելով օգնել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության համաձայնության գալ։ Մենք դա արել ենք ԵՄ հետ շատ սերտ համագործակցությամբ և համակարգմամբ, և կարծում եմ, որ դա, իրոք, հնարավոր է։

Մոտ մեկ շաբաթ առաջ ես այդ մասին խոսել եմ նախագահ Ալիևի հետ։ Կարծում եմ, որ դա իրագործելի է, եւ դա ակնհայտորեն բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի շահերից», – ասել է Բլինքենը։

Թիվ 1

Recent Posts

Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի հետ ենք բերել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե 152 հաստատված գերի է եղել, և նրանց բանակցությունների,…

13 minutes ago

Ես չեմ ուզում, որ 2026թ. կրկնվի 2021 թվականը. Աշոտյան

ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր դատավարությունից հետո, անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցների մեղադրանքներին,…

33 minutes ago

Այս առումով ՀՅԴ-ն ավելի ազնիվ է գտնվել

«Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր Տիգրան Պետրոսյանը հրապարակել է 2020թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին…

35 minutes ago

2025-ի հունվարին՝ 2024-ի հունվարի համեմատ, ՀՀ-ում խաղացող մարդկանց թիվը նվազել է 20 տոկոսով. Մկրտչյան

7 տրիլիոն 130 միլիարդ դրամն առաջին հայացքից վախենալու մեծ թիվ է, բայց ուզում եմ պարզություն…

58 minutes ago

Ըստ Մերցի՝ ԱՄՆ-ը միտումնավոր է հրահրել Զելենսկու հետ բախումը

Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև վիճաբանությունը Սպիտակ տանը կայացած հանդիպման…

1 hour ago

Մատվիենկոյի՝ Հայաստան այցը հնարավոր է հունիսի 5-6-ը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ՌԴ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցին…

2 hours ago