ԱՄՆ-ը գնահատում է ՀՀ-ում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը բարձր է գնահատել երկրում գրանված ժողովրդավարական զարգացումները և իրականացված բարեփոխումներն՝ այդ հարցում ընդգծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նման կարծիք է հայտնել՝ Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի շրջանակներում խոսելով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին։

«Ուզում եմ գնահատել այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում ժողովրդավարության գաղափարների տարածման տեսանկյունից»,- նշել է ԱՄՆ դեսպանն՝ այդ հարցում կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը։

Դեսպանը նշել է, որ քաղաքացիական հասարակության խմբերն ապահովել են, որպեսզի օրենքի գերակայությունը կիրառելի լինի բոլորի հանդեպ՝ հավելելով, որ այս տեսանկյունից շատ կարևոր է դիտավորյալ և ոչ դիտավորյալ ապատեղեկատվության հաղթահարումը։

Քրիստինա Քվինն իր ելույթում նաև կարևորել է, որ թեև Հայաստանը մարտահրավերների է բախվել՝ ներառյալ սահմանային միջադեպերը, ԼՂ փախստականների ներհոսքը, այդուհանդերձ, հավատարիմ է մնացել ժողովրդավարական ապագային։

«ԱՄՆ-ն հպարտ է, որ այս ամենում աջակցում է Հայաստանին, էներգետիկայի, առևտրի և այլ որորտներում ևս»,-ընդգծել է նա՝ շեշտելով, որ գալիք տարիներին իրենք նպատակադրված են թարմացնել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը՝ դարձնելով այն ռազմավարական գործընկերություն՝ ապահովելով ավելի արդյունավետ համագործակցություն։

Դեսպան Քվինը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը կամրապնդի ՀՀ-ի ինքնիշխանությունը․

«Ես իսկապես շատ հպարտ եմ այն աշխատանքով, որ արվում է ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից։ Ինչպես պարոն Բլինքենն է ասել․

«Ժողովրդավարությունը միակ ազդեցիկ գործիքն է մարդկային պոտենցիալն իրացնելու համար։ Հետևաբար, ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ոստիկանական բարեփոխումներ իրականացնելու, ազատ ու արդար ընտրությունների կայացման հարցում»։

Նա հաղորդել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ նաև աշխատում է մեդիա ազատության ապահովման համար, որպեսզի խոսքի ազատության իրավունքները պահպանված լինեն։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանը փակում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը

Ադրբեջանցի քաղաքական վտարանդի ԱԺՃ «Ազադլըգ»/ «Ազատություն» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեդ Զահիդովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է…

48 minutes ago

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման…

59 minutes ago

Ֆրանսիայում կոչ են արել Զելենսկուն անհապաղ հեռանալ պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անհապաղ հեռացումն իր պաշտոնից անհրաժեշտ է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Այս…

1 hour ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աստրիդ Շումեյքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել…

2 hours ago

ԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի…

2 hours ago

Ռամոսը իր առաջին գոլն է հեղինակել նորամուտի խաղում

Մեքսիկական «Մոնտերեյի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խփել է իր նորամուտի գոլը ակումբի կազմում: 38-ամյա եվրոպացին…

2 hours ago