Աշխարհ
02.07.2024

Սիրիայում հակաթուրքական ակցիաներ են՝ ի պատասխան Թուրքիայում հակասիրիական անկարգությունների. կան զոհեր

Սիրիայում հակաթուրքական ակցիաներ են՝ ի պատասխան Թուրքիայում հակասիրիական անկարգությունների. կան զոհեր

Առնվազն չորս մարդ զոհվել և 20-ը վիրավորվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում (այս տարածքը գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ) հակաթուրքական ցույցերի հետևանքով։ Այս մասին, ինչպես գրում է dw.com-ը, հայտնել է Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը։

Կազմակերպության տվյալներով՝ ցույցերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասը զինված է եղել։ Ցուցարարները պոկել են թուրքական դրոշները։ Աֆրին և Ջարաբուլուս քաղաքներում ցուցարարների և թուրք զինվորների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչը հանգեցրել է զոհերի։

Սիրիական Աազազ քաղաքում ցուցարարներից մեկը AFP-ի թղթակցին ասել է, որ ինքը, ցույցերին մասնակցելով, համերաշխություն է հայտնում «Թուրքիայում գտնվող իր սիրիացի եղբայրներին», որոնք «փախչում են (Սիրիայի նախագահ-Խմբ.) Բաշար ալ-Ասադից, սակայն Թուրքիայում ճնշումներին են ենթարկվում»:

Նշենք, որ Թուրքիայում հունիսի 30-ից սիրիացի փախստականների դեմ ցույցեր են: Մասնավորապես, Կայսերի քաղաքում տեղի բնակիչների ամբոխը հրկիզել է Սիրիայից ժամանած փախստականներին պատկանող խանութներն ու մեքենաները։ Միևնույն ժամանակ, անկարգությունների մասնակիցները վանկարկել են. «Մեզ այլևս պետք չեն սիրիացիներ, մեզ այլևս օտարներ պետք չեն»:

Այս զարգացումների հետևանքով 67 մարդ ձերբակալվել է։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 14 ոստիկան։

Անկարգությունների պատճառը սիրիացի փախստականի կողմից աղջիկ երեխայի նկատմամբ սեռական բռնությունն է:

Տեղի ոստիկանապետը ցուցարարներին խոստացել է, որ հանցագործի նկատմամբ կկիրառվեն «բոլոր օրինական միջոցները, ներառյալ արտաքսումը»։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հավելել է, որ երեխան ու նրա ընտանիքը վերցվել են իշխանությունների պաշտպանության տակ։

Միաժամանակ և՛ Երլիքայան, և՛ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են բռնությունների բռնկումը։ Էրդողանն ընդգծել է, որ տներ ու մեքենաներ հրկիզելն անընդունելի է։

Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր Թուրքիան ընդունել է մոտ 3,2 միլիոն սիրիացի փախստականի։

Լրահոս
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
16:14
Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
15:57
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
15:45
ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
15:29
Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
15:11
ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
14:55
Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
14:41
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
14:28
Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
14:04
Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
13:48
Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
13:32
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
13:24
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
13:11
ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանության համար վտանգ չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան
13:00
Թուրքիայից Հայաստանի ինքնիշխանության համար վտանգ չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան
Ավանեսյանն ԱՄՆ-ում անդրադարձել է համավարակների կանխարգելման թեմային
12:52
Ավանեսյանն ԱՄՆ-ում անդրադարձել է համավարակների կանխարգելման թեմային