Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել և ձերբակալվել է. այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,- հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։