Լրահոս
02.07.2024

«Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է». Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ին

«Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է». Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ին

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում:

Իր ելույթում պատգամավորը նշել է.

«Շնորհակալություն, պարո’ն նախագահ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Թոբիաս Վինքլերին այս զեկույցի և բանաձևի պատրաստման գործում գերազանց աշխատանքի համար` չնայած սահմանափակ ժամանակին: Այն համապարփակ է և անդրադառնում է մեր տարածաշրջանում հրատապ անվտանգային խնդիրների լուծմանը:

Բանաձևի նախագծում անդրադարձ է կատարվում նաև Հարավային Կովկասում անվտանգության ներկա, քաղաքական իրավիճակին, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Եվ ես նախատեսել էի խոսել Հայաստանի խաղաղության ձգտման մասին, և, ինչպես իմ գործընկերն ասաց, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագիր` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության, ուժի չկիրառման սկզբունքի վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի ոգուն համաձայն: Ավելին, վերջերս Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղության պայմանագիրը` վերը նշված սկզբունքների հիման վրա:

Բայց Հայաստանի կառավարության այս առաջարկը հակադարձվեց ճիշտ նույն պահանջով, որը հենց նոր հնչեցրեց Ադրբեջանի պատվիրակը` խոսելով Հայաստանի Սահմանադրության մասին: Բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, ինչը նաև միջազգային իրավունքի հայտնի սկզբունք է, և ես կարծում եմ, որ նման հռետորաբանությունն ու պահանջները բացահայտ միջամտություն են Հայաստանի ներքին քաղաքականությանը և ներքին գործերին, ինչն անընդունելի է:

Եվ այստեղ ես կցանկանայի մեջբերել բանաձևի նախագծի 45-րդ կետը` «Վեհաժողովը ողջունում է միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսության խթանմանը, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված այլ ջանքերը»:

Հարգելի’ գործընկերներ, ձեր մասնակցությունը շատ կարևոր է: Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է, քանի որ երբ դուք անտեսում եք մեր տարածաշրջանը, այլ դերակատարներ, որոնք այնքան էլ շահագրգռված չեն խաղաղությամբ և կայունությամբ, ակտիվացնում են իրենց վտանգավոր ազդեցությունը, ինչը վատթարացնում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և լուրջ սպառնալիք է ներկայացնում իմ երկրի ժողովրդավարական ձգտումներին, անկախությանն ու ինքնիշխանությանը: Եվ ուղերձս, որն իմ երկրի անունից փոխանցում եմ ձեզ` միջազգային հանրությանը, հետևյալն է. «Եղե’ք ներգրավված և մի’ անտեսեք մեր տարածաշրջանը»:

Լրահոս
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
17:13
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան