ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ 

«ԱՄՆ անունից իմ անկեղծ մաղթանքներն եմ հղում Բելառուսի ժողովրդին՝ անկախության օրվա կապակցությամբ: Նրանք, ովքեր ապրում են Բելառուսում, և նրանք, ովքեր ստիպված են եղել թողնել իրենց կյանքն ու սիրելիներին աքսորում, բոլորն էլ արժանի են իրենց ապագան ինքնուրույն ընտրելու հնարավորությանը: Նրանց համար, ովքեր ձգտում են օգնել իրենց համայնքներին՝ կառուցել բռնությունից և բռնաճնշումներից զերծ հասարակություն, ձեր ժողովրդի համար ավելի լավ կյանք ապահովելու ձեր նվիրվածությունը ոգեշնչման աղբյուր է ամբողջ աշխարհի համար: Մենք արժանին ենք մատուցում 1500 բելառուս քաղբանտարկյալի քաջությանը, որոնք գերության մեջ են պահվում միայն այն բանի համար, որ փորձել են օգտվել ազատություններից, որոնք, ինչպես ենթադրվում է, տալիս է անկախությունը: Մենք կոչ ենք անում նրանց անվերապահ ազատ արձակել, և այս օրը մեր մտքերը հատկապես նրանց սիրելիների հետ են։ 

Մենք աջակցում ենք նրանց, ովքեր ճանապարհ են հարթում դեպի անկախ, ժողովրդավարական և ինքնիշխան Բելառուս, և մենք կշարունակենք աջակցել նրանց, քանի որ նրանք խիզախորեն անցնում են այս դժվար ժամանակները», – ասված է ուղերձում։ 

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

9 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

10 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

10 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

10 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

11 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

11 hours ago