Մարզերում դպրոցականները լողով կզբաղվեն

Կառավարությունը հաստատել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը։ Մասնավորապես, դպրոցահասակ երեխաներին հնարավորություն կընձեռնվի զբաղվել լողով.

«Լող մարզաձևով յուրաքանչյուր լողավազանում կզբաղվի դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ․ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տ․: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, 2-րդ խմբում՝ 10-ը»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մասնավոր լողավազաններին հրահանգվելու է ձևավորել խմբակներ՝ պրոֆեսիոնալ մարզիչով, իսկ կառավարությունը կվճարի ամսավճարը.

«Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ ինչ լավ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, էս, էն, էն։ Մենք հիմա շատ զգույշ ենք մոտենում այս խնդրին, որովհետև պետք է գործիքներ ունենանք, որ իրոք երեխաները գնան լողավազան, լող պարապեն, ոչ թե հազարավոր երեխաների ցուցակներ ունենանք, որ իրենք էլ չգիտեն, որ լողի չեմպիոն են, և բյուջեից գումարներ գնան այդ կազմակերպություններ»։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

7 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

7 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

7 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

8 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

8 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

8 hours ago