Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին

Ս․թ․ հուլիսի 1-4-ը Երևանում Fastex-ի աջակցությամբ տեղի է ունենում 5-րդ Harmony Meetup տեխնոլոգիական միջոցառումը։ Չորս օրվա ընթացքում համացանցի նոր դարաշրջանի՝ web3 հայեցակարգի միջազգային ջատագովներն ու մասնագետները, տեխնոլոգիական նորարար լուծումների հեղինակները, խաղային արդյունաբերության 70 առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներն ամբողջ աշխարհից ժամանել են քննարկելու ոլորտի մարտահրավերները, մասնակցելու պանելային քննարկումների։

Հյուրընկալող՝ հայկական մասնագիտական համայնքը հնարավորություն է ստեղծել կիսվելու գիտելիքով և փորձով, ինչպես նաև շրջայց կատարել «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության մասնաշենքերում։

«Հիմնական թեման, որն այս հանդիպման առանցքում է, բլոկչեյնն է՝ իր զարգացումներով, տեխնոլոգիական առաջընթացով, հնարավոր լուծումներով։ Ունենք բազմաթիվ նախագծեր, որոնք իրականացվել են, կան մի շարք մտահղացումներ, որոնց շուրջ հանդիպումներ ենք անցկացնելու մեր գործընկերների հետ։ Վստահ եմ՝ առաջիկայում ականատեսը կլինենք նոր պրոդուկտների ու ծառայությունների, որոնք Ֆաստեքսը կմատուցի հանրությանը», – ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա։

Թեմաները բազմազան են․ օրինակ՝ Web3 հայեցակարգում օգտատերերի թվային ինքնության վերահսկման մարտահրավերները, թվային ինքնության կիրառելիությունն այլ ոլորտներում, Բահամուտ բլոկչեյնի երկրորդ շերտի առանձնահատկությունները և առավելությունները ցանցի համար, «Բահամուտ» հիմնադրամի կողմից աջակցություն ստացած տեխնոլոգիական պրոդուկտներ, Fastex Card-ի վիրտուալ ու իրական տարբերակներ, ապակենտրոնացված ֆինանսների ոլորտի՝ DeFi-ի ընթացիկ իրավական և տեխնոլոգիական մարտահրավերներն ամբողջ աշխարհում և, իհարկե, Հայաստանում։

Ի դեպ, արդեն երկրորդ տարին անընդմեջ web3 միջազգային համայնքի շուրջ 500 ներկայացուցիչներ ականատեսը կդառնան հատուկ մրցանակաբաշխության, որի ընթացքում կհայտարարվեն 9 անվանակարգերում մասնակցության հայտ ներկայացրած 120 ոլորտային նախագծերի հաղթողները։ Մրցանակային ֆոնդը կազմող 3,333,000 FTN-ն ուղղվելու է հաղթող նախագծերի առաջխաղացմանը միջազգային շուկայում։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

4 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

5 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

5 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

5 hours ago