ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին 8 մլն 797 հազար դրամ է հատկացվել։
Գումարն ուղղվելու է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության սխեմաների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, այդ թվում՝ նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքներ իրականացնելու նպատակին։