Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի դեսպանին

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև առկա համագործակցությանը և ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած կարևոր դերակատարության՝ հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելության մասին։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձ կատարեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, միջազգային ատյաններում հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության կարևորությանը և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին: Այս առնչությամբ Հայոց

Հովվապետն իր գնահատանքը հայտնեց Արգենտինայի իշխանություններին հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության և զորակցության համար։

Դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը, խոսելով իր առաքելության և տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի մասին, հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու երկրների բարեկամությունն ու փոխգործակցությունն առավել ամրապնդելու ուղղությամբ:

Զրուցակիցները անդրադարձան նաև Արգենտինայի հայ համայնքին` ընդգծելով, որ այն իր կարևոր նպաստն է բերում երկրի զարգացմանն ու առաջընթացին:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

4 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

5 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

5 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

5 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

6 hours ago