Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հետևել է բանակային խաղերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:

Բանակային խաղերն անցկացվում են երկրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 30-ից:Մրցումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցել է 18 թիմ:

Մարտական փոխանցումավազքի մրցումներում հաղթող է ճանաչվել և զբաղեցրել առաջին տեղը ՊՆ ռազմական ակադեմիայի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՆ երրորդ բանակային կորպուսի, իսկ երրորդը հորիզոնականը՝ Հատուկ բանակային կորպուսի թիմը:

Բանակային խաղերի ընդհանուր մրցումներում կրկին առաջին երկու հորիզոնականները զբաղեցրել են ՊՆ ռազմական ակադեմիայի և ՊՆ երրորդ բանակային կորպուսի թիմերը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Պետական պահպանության ծառայության թիմը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցումների մասնակիցներին բանակային խաղերին մասնակցության համար և ընդգծել, որ ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մրցումները լրացուցիչ հնարավորություն են՝ առողջ ապրելակերպի նկատմամբ ևս մեկ անգամ ուշադրություն գրավելու համար:Առաջին օրը մրցումներն անցկացվել են «Կողմնորոշում» մրցաձևից:

Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի շրջանակում անցկացվել են նաև տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:

Ռազմականացված քառամարտ, ռազմականացված կրոսավազք, կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևավճարով`

1-ին տեղ՝ 1 000 000 դրամ, 2-րդ տեղ՝ 500 000 դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 դրամ, 1-ին տեղ գրաված թիմը՝ գավաթով:

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևավճարով` 1-ին տեղ՝ 300 000 դրամ, 2-րդ տեղ՝ 200 000 դրամ, 3-րդ տեղ՝ 150 000 դրամ:

Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն՝ համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթով:

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

7 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

8 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

9 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

10 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

10 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

11 hours ago