Ընտանիքի 7 անդամները թունավորվել են. 4-ամյա աղջնակը մահացել է

Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի քաղաքացի՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, իսկ արդեն այսօր «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորմամբ» իրենց մոտ են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն:

Հիվանդանոց է ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Ա. Պողոսյանը իրենց տանը հիվանդանոց տեղափոխվածների հետ ընթրիքի ժամանակ կերել է երշիկեղեն և մսեղեն, որից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանք տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ Լուիզա Խ.-ն, գիտակցության չգալով, հանկարծամահ է եղել:

Արդեն տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են սննդամթերքներից կտորներ, որոնք քննիչի կողմից վերցվել են՝ որպես նմուշներ՝ հետագա փորձաքննության համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թունավորված երեխաներից մեկին անմիջապես տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց՝ ՀՀ սանավիացիայով:

Տեղում ծանր վիճակում գտնվող երեխայի կյանքը հնարավոր է եղել «Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ փրկել:

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

9 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

10 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

10 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

12 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

12 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

13 hours ago