Categories: Facebook

Քո արշինով դիմացինին մի՛ չափիր․ Սիմոնյան-Պետրոսյան ֆեյսբուքյան «պատերազմ»

 

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Ախխ Գևորգ Պետրոսյանը իր պատին գրել է, որ ես էն մարդն եմ, ով իր առարկայի քննութունը ստացել է մի կերպ՝ շատ դժվար…
Կարծես թե պ-ն Պետրոսյանն ուզում է խոսենք իր դասավանդման ոճի և այդ տարիներին ԲՈՒՀ-ում տիրող ավանդույթների մասին:
Շատ կսպասեմ մանրամասներին:
Ուրիշ հնարքների էլ է դիմել, ասում է նա, Պետրոսյան ջան, հիմա ասա, 16 տարեկան տղաներ, աղջիկներ էինք, ինչ բանբասանք ասես կար, պատմի:
Ասում է, որ միայն ինձ չի դասավանդել , նկատի ունի երևի նաև կնոջս, ով նույն ֆակուլտետում է ուսանել:
Հետո ասում է, որ ես մեկ տարի առաջ Հ1-ի եթերում իր անցենզուր պահվածքի համար եկա, ձեռքս սեղմեցի ու ներողություն խնդրեցի:
Ճիշտ է ասում Պետրոսյանը, քաղաքական բանավեճից հետո, ուր դիմացինին եթերով, մեղմ ասած, հաղթում ես, կամ պետք է ձեռք սեղմես, կամ ծաղիկ ուղարկես, Հ1 հայտնի բանավեճից հետո ՀՅԴ ներկայացուցչին ծաղիկ եմ ուղարկել, Պետրոսյանին` ձեռք սեղմել:
Ու նա իջավ իմ մակարդակին և ներեց ինձ))
Ու, եթե մարդ նեղացնեմ, կրկին կխնդրեմ:
Նշում է, որ ինձ հուսադրում ա էն, որ այսօր ինքն իբր թիկունք ունի.
Էտ էլ կանցնի…
Պետրոսյան ջան ես միշտ եմ թիկունք ունեցել, դրա համար է, որ դու ինձ լավ ես հիշում, իսկ հիմա իմ թիկունքն իմ սկզբունքներն են ինձ ընտրած մարդիկ և իմ քաղաքական թիմը: Քեզ մոտ է դա իբր և անցողիկ, բայց քո արշինով դիմացինին մի չափիր:
Հասկանում եմ, ծանր կացության մեջ ես, որ դիմում ես նման ոճաբանության և քայլերի, ազատ զգա քեզ, հարգելիս, խոսիր, խոսիր, այս բանավեճում դու հաղթելու շանս չունես:

Հարգանքներով` Ալեն Սիմոնյան

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago