Categories: Հայաստան

ԼԳԲՏ թեմաների շահարկումը քաղաքական նպատակ է հետապնդում. Pink Armenia

 

Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել․

Վերջին շրջանում տարբեր քաղաքական ուժերի և նրանց աջակցող խմբերի կողմից ակտիվացել են ԼԳԲՏ հարցերը շահարկելու, մանիպուլյատիվ միջոցներով իրականությանը չհամապատասխանող, անհանդուրժողականություն և ատելություն սերմանող տեղեկությունների տարածումը։ Ինչպես մենք, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցները բազմիցս նշել են պետական գործիչների և քաղաքական ուժերի կողմից ԼԳԲՏ անձանց նկատմամբ հնչեցվող ատելության խոսքերի, խտրական վերաբերմունք դրսևորող արտահայտությունների և բռնության կոչերի վտանգավորությունը։ Մարդու հիմնարար իրավունքներին հակասող նմանատիպ վարքագիծն ավելի է տարածում  անհանդուրժողականության մթնոլորտը հասարակությունում։ Ցավալի է, որ որոշ քաղաքական ուժերի կողմից շարունակվում են ԼԳԲՏ թեմաների շահարկումը՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու և հասարակությանը սիրաշահելու նպատակով։ Այդ գործիչների կողմից առաջ բերված նույնասեռական անձանց իրավունքները սահմանափակող նախագծերը ոչ միայն խտրական են և հակասում են ժողովրդավարության սկզբունքներին, այլ նաև՝ հետապնդում են հստակ քաղաքական նպատակ։ Նման գործելաոճը սկանդալային թեմաներով հանրային հետաքրքրություն առաջացնելու, հանրության կողմից աջակցություն ստանալու կամ քաղաքական հակառակորդներին հակադրվելու, իրենց ավանդապաշտ, իսկ քաղաքական իշխանությանը «ապազգային» ներկայացնելու փորձ է։

Միաժամանակ պետք է նշել, որ զանգվածային լրատվության միջոցները նույնպես ունեն սոցիալական պատասխանատվություն հավասարության խթանման գործում։ ԶԼՄ-ները կարող են նպաստել հանդուրժողականության ու միջմշակութային փոխըմբռնման խթանմանը, փոքրամասնությունների բացասական կարծրատիպերի և բացասական պատկերացումների վերացմանը։ Ցավով ենք արձանագրում, որ որոշ ԶԼՄ-ներն այս օրերին շարունակում են տարածել ատելություն, թշնամանք սերմանող, խտրականություն և բռնություն հրահրող խոսք։

Հասարակության տարբեր խմբերի մեջ ատելության մթնոլորտ սերմանելուն ուղղված և բռնության կոչեր պարունակող խոսքը, որը հնչում է պաշտոնատար անձանց կամ հանրության շրջանում հեղինակություն վայելող անձանց և ԶԼՄ-ների կողմից հասնում է լայն լսարանի։ Այն կարող է հանգեցնել հասարակության պառակտման և լայնածավալ հանցագործությունների, ինչը սպառնալիք է պետության անվտանգությանը։

Ուստի, կոչ ենք անում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝

  • Զերծ մնալ ատելություն և թշնամանք սերմանող, հասարակությանը պառակտող և բռնություն հրահրող արտահայտություններից․
  • Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտող տեղեկությունների տարածումից․
  • Տուրք չտալ քաղաքական դիվիդենտներ բերող, սակայն հանրության համար վտանգավոր և մարդու իրավունքներին հակասող նախաձեռնությունների գայթակղությանը․

Զանգվածային լրատվության միջոցներին՝

  • Զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և չհրապարակել չճշտված կամ զրպարտող, վիրավորական, թշանամանք սերմանող տեղեկատվություն․
  • Կանխարգելել ատելության խոսքի տարածումը տարբեր լրատվական հարթակներում․
  • Համագործակցել ոլորտում մասնագիտացված կառույցների և իրավապաշտպանների հետ՝ համակողմանի տեղեկատվության ապահովման նպատակով։
editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

9 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

9 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

10 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

10 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

10 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

11 hours ago