Լրահոս 24/7
08.07.2024

Աննա Վարդապետյանն ընդունել է աշակերտներին

Աննա Վարդապետյանն ընդունել է աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հրավերով, 2024 թվականի հուլիսի 6-ին այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 30 աշակերտներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հանդիպումը տեղի է ունեցել Խաչիկ բնակավայրում մշակութային կրթության և կրթամշակութային ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված՝ «Արև է ելել» համայնքահեն կրթամշակութային կենտրոնում, որտեղ անվճար հիմունքներով գործում են կավագործության, կարպետագործության, ասեղնագործության և երգի արվեստարաններ։

Գլխավոր դատախազը և մարզպետը շրջայց են կատարել Կենտրոնում, որտեղ մշակութային կառավարիչ Շուշան Հայրապետյանը ներկայացրել է Կենտրոնի գործունեությունը, մշակութային ծրագրերին մասնակցող կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչների ձեռքի աշխատանքները, Կենտրոնի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Հարցուպատասխանի ձևաչափով տեղի ունեցած հանդիպման ընթացքում աշակերտների հարցերն ուղղված են եղել մասնագիտական կողմնորոշման, կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներին: Անդրադառնալով կոռուպցիոն երևույթների նկատմամբ Դատախազության անհանդուրժողականությանը՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է.

«Կոռուպցիան միայն կաշառքը չէ. կոռուպցիայի դրսևորում է նաև հովանավորչությունը: Կոռուպցիոն հանցագործություններն ուղեկցվում են ֆինանսական տարբեր հանցավոր սխեմաներով, որոնք միտված են ոչ օրինական դրամական միջոցներն օրինականացնելուն: Ի վերջո, կոռուպցիան երևույթ է, որը խլում է ձեզնից. այն դրամական միջոցները, որոնք պետք է ուղղվեին ձեր կրթությանը, ձեր բարեկեցիկ կյանքին, կոռուպցիոն սխեմաներով մասնավորեցվում են:

Դատախազության թիվ մեկ պարտականությունն է կանխել այն, իսկ եթե չենք հասցրել՝ ուրեմն պատժել, պատժել շատ խիստ»:Հարցուպատասխանին հաջորդել է մաստեր կլասը՝ կավագործության դասընթացավար Անի Ղազարյանի կողմից:

Աշակերտներն Աննա Վարդապետյանին հրավիրել են շրջել գյուղում, որի ընթացքում պատմել են իրենց գյուղի պատմությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:31
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
13:12
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված. Գառնիկ Դանիելյան
12:55
Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված. Գառնիկ Դանիելյան
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
12:39
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
12:27
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն
12:09
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն
Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի
12:05
Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի
Իրանը Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
12:02
Իրանը Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
11:57
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
11:40
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան
11:28
Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա
11:21
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
11:05
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
10:37
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը