ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ անգամ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պատմություն կար, երբ Հայաստանը, կարծես, ասում էր՝ եկեք գործարկենք ՀԱՊԿ-ի մեխանիզմը։ Բայց, ըստ էության, ո՞ւմ և ինչի՞ նկատմամբ։ Այն տարածքի՞, Լեռնային Ղարաբաղի, որը հենց Հայաստանը, ցավոք, թե բարեբախտաբար՝ դա արդեն իմ հարցը չէ, այլ Երևանի, չէր ճանաչում ո՛չ որպես իր տարածք, ո՛չ էլ որպես անկախ պետություն»,- ասել է Զախարովան «Գվարդեյսկ» երիտասարդական համաժողովում։













