ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահին. այս մասին լրատվամիջոցներին տեղեկացնում են ԱԺ-ից
Ըստ նախնական պայմանավորվածության, որը ձեռք է բերվել նախորդ հանդիպման ժամանակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերին՝ Ժնևում։
Հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։
Հանդիպման պայմանավորվածությունը նախնական է։














